hay en force
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

hay en force

~*~BARI JAMANC BOLORIN~*~
 
AccueilDernières imagesRechercherS'enregistrerConnexion

 

 ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::..

Aller en bas 
AuteurMessage
~*~SYUZI~*~
Admin
~*~SYUZI~*~


Nombre de messages : 36
Date d'inscription : 17/01/2009

..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. Empty
MessageSujet: ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::..   ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. I_icon_minitimeDim Jan 18, 2009 1:38 am

"Մեծ Եղեռնի մասին"

Մինչև 1908 թվականը

1877
թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ
Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր
Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված
տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ: Սա հայերի համար հիանալի
տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները մտահոգվելով
Ռուսաստանի հաջողություններից, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր
բանակցությունների, արդեն Բեռլինում: Այնտեղ Հայաստանի բարեփոխումների
ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային: Փոխարենը
առաջացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական
պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի
բարելավումը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ
ազդեցությունը: Եվրոպական դիվանագիտությունը Հայկական հարցը սկսեց
օգտագործել որպես Թուրքիային ճնշելու գործիք: Եվ թուրքական
կառավարությունը որդեգրեց պայքարի նոր ձև...
Նրանք Հայկական հարցը
վերացնելու համար ընտրեցին ամենաանմարդկային տարբերակը` վերացնել հայ
ժողովրդին երկրի երեսից: Այդ ատակով ստեղծվեցին համիդիե կոչվող ավազակային
խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը: Խստացվեց
հայահալած քաղաքականությունը: Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ
սուլթան Աբդուլ Համիդ II-ը: Նրա նախաձեռնությամբ 1895-1896թթ. սկսվեցին
հայերի առաջին զանգվածային ջարդերը: Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի
բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում: Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ:
Այս
իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդը
ասել է. Սուլթանի հայ հպատակները տառացիորեն անպաշտպան են, ինչպես
գայլերով շրջապատված ոչխարի հոտը:
Revenir en haut Aller en bas
http://syuzi.TK
~*~SYUZI~*~
Admin
~*~SYUZI~*~


Nombre de messages : 36
Date d'inscription : 17/01/2009

..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. Empty
MessageSujet: Re: ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::..   ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. I_icon_minitimeDim Jan 18, 2009 1:39 am

1908-1914 թվականները


1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց
աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությոնները: Սակայն այդ
ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի
գաղափարախոսությունը: Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի
միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը:
1909
թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին
զանգվածային կոտորածը: Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30
000 հայերի կյանք:
Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքները է՜լ
ավելի սաստկացան: 1911թ.-ի հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին,
որտեղ որոշվեց. Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների
օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով,
այլ պետք է իրականացվի զենքի ուժով: Այդպես ողջ Օսմանյան Կայսրութունը
պատրաստվեց հայերին վերջնական հարվածը տալու: Հայերի բնաջնջման գործը
իրենց ձեռքը վերցրեցին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր
բեյը և այլոք:
Revenir en haut Aller en bas
http://syuzi.TK
~*~SYUZI~*~
Admin
~*~SYUZI~*~


Nombre de messages : 36
Date d'inscription : 17/01/2009

..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. Empty
MessageSujet: Re: ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::..   ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. I_icon_minitimeDim Jan 18, 2009 1:39 am

1915-1916 թվականները

Երիտթուրքական
պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում
բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին
50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև
հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:
Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց
հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների
ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235
մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը
այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական
սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսին են Սիամանթոն, Գրիգոր
Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ...
Երրորդ
փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ
բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին:
Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կա՜մ ստիպում
էին ուրանալ քրիստոնեությունը, կա՜մ սպանում էին, կա՜մ ստիպում բռնել
գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին
Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին...

Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Հիմնական արդյունքը Արևմտյան
Հայաստանի հայերից` իր ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զուրկ
լինելն էր: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք
այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ
սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները:
Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և
մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու
վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ
ֆրանկի վնաս: Իսկ ահա, 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000
հայ:
Revenir en haut Aller en bas
http://syuzi.TK
~*~SYUZI~*~
Admin
~*~SYUZI~*~


Nombre de messages : 36
Date d'inscription : 17/01/2009

..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. Empty
MessageSujet: Re: ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::..   ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. I_icon_minitimeDim Jan 18, 2009 1:40 am

1916 թվականից հետո



Այսքանով հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին:
Երիտթուրքերի 1918 թվականին Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ
կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թվականների, արդեն քեմալական
կառավարության կատարած ջարդի ժամանակ` 260 000 հայ: Ընդհանուր առմամբ,
1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 500 000 հայ:
Revenir en haut Aller en bas
http://syuzi.TK
~*~SYUZI~*~
Admin
~*~SYUZI~*~


Nombre de messages : 36
Date d'inscription : 17/01/2009

..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. Empty
MessageSujet: Re: ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::..   ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. I_icon_minitimeDim Jan 18, 2009 1:40 am

Հայոց Ցեղասպանության ճանաչման քարտեզ/ժամանակագրություն. 1965-2007թթ


Ուրուգվայ (1965 թվին` Պառլամենտի բանաձևով, իսկ 2004-ին` օրենքով)
Կիպրոս (1982 թվին` Պառլամենտի բանաձևով)
Եվրամիություն (1987-ին, 1998-ին, 2000-ին, 2001-ին, 2002-ին, 2005-ին` Եվրապառլամենտի բանաձևերով)
Արգենտինա (1993-ին, 2005-ին, 2006-ին` Սենատի բանաձևով, 2004-ին, 2007-ին` օրենքով)
Ռուսաստան (1995ին` Պետդումայի բանաձևով)
Կանադա (1996-ին, 2002-ին և 2004-ին` Պառլամենտի բանաձևերով)
Հունաստան (1996-ին` Պառլամենտի բանաձևով)
Լիբանան (1997-ին, 2000-ին` բանաձևերով)
Բելգիա (1998-ին` Սենատի բանաձևով)
Ֆրանսիա (1998-ին և 2000-ին` խորհրդարանի որոշումներով, 2001-ին` օրենքով)
Շվեդիա (2000-ին` Պառլամենտի զեկույցով)
Վատիկան (2000-ին)
Իտալիա (2000-ին` բանաձևով)
Շվեյցարիա (2003-ին` բանաձևով)
Սլովակիա (2004-ին` բանաձևով)
Նիդերլանդներ (2004-ին` բանաձևով)
Լեհաստան (2004-ին` բանաձևով)
Վենեսուելլա (2005-ին` Պառլամենտի բանաձևով)
Գերմանիա (2005-ին` Պառլամենտի բանաձևով)
Լիտվա (2005-ին՝ բանաձևով)
Չիլի (2007-ին՝ բանաձևով)





Revenir en haut Aller en bas
http://syuzi.TK
~*~SYUZI~*~
Admin
~*~SYUZI~*~


Nombre de messages : 36
Date d'inscription : 17/01/2009

..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. Empty
MessageSujet: Re: ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::..   ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. I_icon_minitimeDim Jan 18, 2009 1:41 am

1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Այն
ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ
ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում... Այն XX դարի առաջին
ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի
հետ: Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի
կառավարությունը: Վերջինին հետևելով` իրականության դեմ իրենց աչքերը փակ
են պահում աշխարհի պետությունների մեծ մասը...
Revenir en haut Aller en bas
http://syuzi.TK
~*~SYUZI~*~
Admin
~*~SYUZI~*~


Nombre de messages : 36
Date d'inscription : 17/01/2009

..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. Empty
MessageSujet: Re: ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::..   ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. I_icon_minitimeDim Jan 18, 2009 1:41 am

Հայ վրիժառուները
Ոճրագործների սպանությունը


1919
թվականին Կոստանդնուպոլսի ռազմական տրիբունալը հեռակա կարգով մահապատժի էր
ենթարկել Հայոց Ցեղասպանությունը իրագործած թուրք փաշաներին: Բայց այդ
վճիռը տարբեր պատճառներով չիրագործվեց: Իսկ ոճրագործները մնացին անպատիժ:

Սակայն
նրանց վիճակված չէր մեռնել սեփական մահով... Հայ վրիժառուների ձեռքով
սպանվեցին Մեծ Եղեռնի կազմակերպիչ մի շարք թուրք նախկին պաշտոնյաներ, այդ
թվում` Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Բեհաէդդին Շաքիրը,
Թուրքիայի նախկին վարչապետ Սաիդ Հալիմը և այլոք: Իսկ Դոկտոր Նազըմը
հետագայում կախաղան բարձրացվեց իր հայրենակիցների կողմից:

Այս
սպանությունները իրագործած հայ վրիժառուների մեջ աչքի է ընկնում Սողոմոն
Թեհլերյանը: Նա առաջինն էր, որ նման ծրագիր իրականացրեց, և միայն նա
արդարացվեց դատարանում:
Revenir en haut Aller en bas
http://syuzi.TK
Contenu sponsorisé





..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. Empty
MessageSujet: Re: ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::..   ..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::.. I_icon_minitime

Revenir en haut Aller en bas
 
..::ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ::..
Revenir en haut 
Page 1 sur 1

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
hay en force :: ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-
Sauter vers: